Բնականն այժմ նորաձեւ է. առանց դիմահարդարման Սելենա Գոմեսի լուսանկարն ավելի քան 8 մլն լայք է հավաքել

12:11   10 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, մեծ հաշվով, Instagram-ում ամենահայտնի անձնանցից մեկն է։ Նրա հրապարակումները դիտումների քանակով բազմաթիվ անգամներ ռեկորդային են դարձել։ Եվ ահա Սելենան իր համար եւս անսպասելի կերպով հայտնվել է հիթ-շքերթի բարձրունքում։ Նա լուսանկար է հրապարակել, որում առանց դիմահարդարման է. հրապարակումը նրան ավելի քան 8 մլն լայք է ապահովել։

«Ես այսպիսին եմ միշտ»,- համեստ լուսանկարը մակագրել է Սելենան։

Վերջին շրջանում երիտասարդ երգչուհին տխրելու բազմաթիվ առիթներ է ունեցել՝ ցավոտ բաժանում սիրելիից եւ լուրջ առողջական խնդիրներ։ Հիշեցնենք՝ մի քանի տարի առաջ Սելենան երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել, ինչի հետեւանքով վերականգնման բարդ շրջան է ապրել եւ բախվել դեպրեսիայի հետ։ Սակայն փոփ աստղը վերջին շրջանում կրկին հայտնության գագաթնակետին է, իսկ ամռանը թողարկել է երրորդ սոլո ալբոմը։

Աղբյուրը՝ EG, Instagram 



© NEWS.am STYLE