ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 հոկտեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Եթե Խոյերը հայտնվել են փակուղում եւ չգիտեն, ինչպես վարվել, այսօր կարելի է հաշվի առնել այն փորձառուների խորհուրդները, ովքեր պատրաստ են դրանով կիսվել: Հնարավոր է, որ այսօր Խոյերի բախտը բերի եւ նրանք պատրաստի ու օգտակար խորհուրդ կստանան: Իսկ եթե ոչ, ապա զրույցի ժամանակ նրա գլխում կարող է հետաքրքիր գաղափար ծագել, որից հարկավոր է օգտվել:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը սիրո մեջ խոստանում են Ցլերին արտասովոր եւ հակասական օր: Կա հավանականություն, որ Ցլերի հարաբերությունները սիրելիների հետ կբարելավվեն, եւ Ցլերը շուտով դրանում համոզվելու հնարավորություն կստանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերին աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին չշտապել սիրո հարցում: Նույնիսկ եթե նրանք հաստատ գիտեն, թե ինչ է հարկավոր անել եւ շտապում են ճակատամարտի, հարկավոր է զսպվածություն դրսեւորել եւ հանգստանալ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Արդյոք արժե՞ իրական զգացմունքները թաքցնել, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ վաղ թե ուշ ամեն ինչ կպարզվի: Այնպես որ լավագույնը, ինչ կարող են անել այսօր Խեցգետինները, օրը ինքնավերլուծությանը նվիրելն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներին արժե պարզել. թե ինչի մասին են երազում նրանց զուգընկերները եւ ի պատասխան պատմել իրենց երազանքների մասին: Դա  երկուսին էլ կօգնի հաղթահարել ճգնաժամը, եւ հարաբերություններին կիրք եւ զգացմունքայնություն կհաղորդի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերի համար բարենպաստ օր է սիրեցյալների հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ խորհելու համար: Արդյոք նրանք ապագա ունե՞ն, թե՞ արդեն վաղուց փակուղում են գտնվում: 

ԿՇԵՌՔՆԵՐ

 Այսօր Կշեռքները պատրաստ չեն ընդհանուր հայտարարին գալու եւ հատկապես զիջելու: Դա կարող է հանգեցնել վեճերի եւ հակամարտությունների, սակայն եթե Կշեռքների փաստարկները խելամիտ են, նրանց զուգընկերները ուշ թե շուտ ստիպված կլինեն ընդունել դրանք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այօսր հարկավոր է հանգստանալ սիրեցյալների հետ միասին: Իսկ եթե այսօր Կարիճների ուշադրության կենտրոնում հայտնվեն աշխատանքն ու անհապաղ գործերը, ապա արժե մի փոքր դադար տալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք այնքան շատ կցանկանաք ձեր սիրելիի կողմից լսել հաճոյախոսություններ, որ դիտավորյալ ինչ-որ քայլեր կանեք դրանց արժանանալու համար: Այնպես մի արեք, որ նա կռահի ձեր մտքերը, թողեք որ ամեն ինչ իր հունով ընթանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր շուրջն այնքան լավ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն ձեր նկատմամբ, բայց ձեզ հուզում է միայն այն մեկը, որը ձեզ չի էլ նկատում: Մի կողմ դրեք թաշկինակն ու թույլ տվեք, որ ձեր կողքին լինի նա, որը իրականում կգնահատի ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք, որ ընտանիքի անդամներն ու ընկերները ձեզ մենակ թողնեն, սակայն նույնը չի վերաբերում սիրելիին: Դուք միայն ուրախ կլինեք նրան տեսնելիս: Նա կօգնի, որ հաղթահարեք այսօրվա տխրությունը:

ՁԿՆԵՐ

Պետք չէ, որ ձեր դիտողություններով անհանգստացնեք սիրելիին: Թողեք` նա հանգիստ աշխատի: Ձեր դիտողությունները միայն ավելի կխճճեն նրան:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE