ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   28 հոկտեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Որքան էլ այսօր Խոյերը ձգտեն իրենց ընտրյալների հետ կրքոտ ու զգացմունքային հարաբերությունների, ըստ երեւույթին, դրանք չեն լինի այնպիսին, ինչպես Խոյերն են կարծել: 

ՑԼԵՐ

Նրանք, ում Ցլերը համակրում են, կարող են դրսեւորել այն ամենը, ինչ այդքան սիրում են Ցլերը, սակայն ճիշտ հակառակ կողմից: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ կարգի բերել Ձեր անձնական կյանքը: Արդյոք այն չափազանց խառը չէ՞: Գուցե այդ ամենը այն պատճառով, որ Դուք իրավիճակի չե՞ք շտկել եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ ընդունել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիների հետ իրենց հարաբերություններում Խեցգետինները չափազանց քմահաճ կգտնվեն: Ինչ-որ արարքներ եւ խոսքեր, որոնք նրանք մեկ այլ օր հանգիստ կընդունեին, այսօր Խեցգետինների համար բողոքների, դժգոհության եւ խնդրանքների պատճառ կդառնան: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին ուղղակի անհրաժեշտ է մարդկանց եւ իրադարձությունների կենտրոնում գտնվել: Միայն այնտեղ, որտեղ կա իրենց պահանջարկը, Առյուծները կարող են իրենց երջանիկ զգալ: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հնարավոր է, որ զուգընկերները իրենց տաղանդները կբացահայտեն Կույսերի առջեւ կամ էլ անակնալով եւ նվերով կուրախացնեն: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները կարծում են, թե սիրելիների հետ իրենց հարաբերություններում կիրքն ավելի քի՞չ է: Որ նրանք վաղուց սովորու՞յթ են դարձել: Սակայն նույնիսկ առօրյան կարելի է տոնի վերածել: Անհրաժեշտ է երեւակայություն եւ նախաձեռնություն դրսեւորել, որպեսզի կյանքը, լինի այն սովորական, թե անձնական, Ձեզ անհետաքրքիր չթվա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների համար կարող է արդիական դառնալ «Իմ լեզուն իմ թշնամին է» ասացվածքը: Ընդ որում՝ դա տեղի կունենա ոչ թե սիրելիներին վիրավորելու նպատակով, այլ չմտածված խոսքերի պատճառով: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրո հարցերում Աղեղնավորները պետք է կարողանան զիջել եւ հանդես գալ որպես դիվանագետներ: Չարժե նմանատիպ վարքը ընդունել որպես նահանջ: Սերը նման է վալսի. նախ առաջին զուգընկերն է քայլ առաջ կատարում, այնուհետեւ հաջորդի հերթն է գալիս: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները պետք է հիշեն, որ նրանք, ինչպես եւ բոլորը, ամենալավին են արժանի, հատկապես, երբ խոսքը գնում է սիրո մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները հնարավորություն կունենան կռահելու իրենց ապագան: Իրենց անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք այնքան լավ են զգացվում, որ այսօր ի հայտ կգամ Ջրհոսների առջեւ:

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկներին եւ իրենց սիրեցյալներին բարդ խոսակցություն է սպասվում: Անկասկած, ե'ւ Ձկները, ե'ւ նրանց ընտրյալները լուրջ փաստարկներ ունեն, որոնցով եւ պատրաստվում են փոխանակվել: 



© NEWS.am STYLE