Ոտքի մատների կոշտացումների բուժումը տնական պայմաններում

18:18   26 հոկտեմբերի, 2019

Ոտքի մատների կոշտացումներն այնպիսի խնդիր են, որին մեզանից շատերն են բախվել: Երբ ամեն քայլը ցավ է պատճառում եւ փչացնում է զբոսանքը, գործով որեւէ տեղ գնալը ու նույնիսկ խանգարում է լիարժեքորեն աշխատելուն: Դա ամենատհաճ խնդիրներից մեկն է: Բայց դա մի առավելություն ունի՝ ոտնաթաթի կոշտացումները բուժելն անհամեմատ ավելի հեշտ է, քան կոշտուկները: Չէ՞ որ ըստ էության դրանք մեռած բջիջների կուտակման հետեւանքով մաշկի կոշտացած հատվածներ են: Այդ կոշտուկներն առանցք չունեն, ինչի շնորհիվ դրանց դեմ պայքարելն անհամեմատ ավելի հեշտ է: 

Ոտնաթաթերի կոշտացումը տնական պայմաններում բուժելու միջոցներ.

1. Մի քանի գդալ սոդան, աղը եւ քերած օճառը լուծել տաք ջրում. ոտքերը մինչեւ մեկ ժամ պահել այդ ջրում, հետո քերել մաշկի կոշտացումները:
2. Սենյակային ջերմաստիճանի ջրում 100 գրամ ծովային աղ լուծել եւ թաթերը 30-40 րոպե պահել դրա մեջ, հետո պեմզայով քերել: Եթե ցավ եք զգում, մանգանա-կալիական լուծույթ ավելացրեք, որպեսզի ջուրը վարդագույն դառնա:
3. Կծված կաթի շիճուկը տաքացրեք մինչեւ հարմարավետ ջերմաստիճան եւ ոտքերը պահեք դրա մեջ, մինչեւ հեղուկը սառի:
4. Կարելի է ոտքերը 30-50 րոպե պահել տաք ջրի մեջ, որին խոտաբույսեր՝ երիցուկ, անանուխ, եղեսպակ են ավելացրել:

Ջրային պրոցեդուրաներից հետո գիշերը գուլպաների մեջ տարբեր խառնուրդներ լցնել, օրինակ.

1. Կիտրոնի շերտիկով թրջոց, որն ամրացված լինի կոշտ հատվածներին:
2. Սոխի շերտիկ կապել կոշտացած մասին:
3. Հալվեի տերեւը լվանալ եւ վրան կտրվածք անելով՝ դնել ցավող տեղին:
4. Թարմ ակնամոմ դնել:
5. Կարելի է չզտված յուղի մեջ թաթախված գուլպաներ հագնել:

Կարեւոր է, որ բոլոր թրջոցները փաթաթվեն պոլիէթիլենի շերտով, իսկ վրայից գուլպա հագցվի:

Աղբյուրը՝ krasotavnytri.ru



© NEWS.am STYLE