«Կյանքը շարունակվում է...». Էվա Խաչատրյանի հմայիչ կերպարը

10:51   10 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Նա զգեստ է ընտրել, ցածրակրունկ կոշիկներ եւ զուգագուլպաներ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Կյանքը շարունակվում է...»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել Էվան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում եւ ջինսե տաբատ։ Նա վառ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարն արվել էր մեքենայում, Էվան կերպարն ամբողջացրել էր ակնոցով։  

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE