Լիա Զախարյանի եւ Շուշաննա Թովմասյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

11:19   10 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Շուշաննա Թովմասյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լիան վերահրապարակել է լուսանկարը, որն արվել է Երեւանի կենտրոնում։ Դերասանուհիները ոճային կերպարում են։ Լիան ջինսե շրջազգեստ է կրում, վերարկու եւ սպորտային կոշիկներ։ Շուշաննա Թովմասյանը նախապատվություն է տվել ջինսե վերանաշապիկ-զգեստին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին պատկերված էր ծաղիկների ֆոնին։ Լիա Զախարյանը սեւ, ուսի հատվածում բաց զգեստ էր կրում, որն առանձնանում էր նաեւ համարձակ բացվածքով։ Կերպարն ամբողջացրել էին նույն երանգի կոշիկները։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE