Անջելինա Ջոլին հիացրել է Ralph & Russ-ի շքեղ զգեստով

12:41   10 հոկտեմբերի, 2019

Հրաշագործ Մալեֆիսենտայի մասին հեքիաթային պատմության երկրորդ մասի դիտումը շարունակվոըմ է։ Հերթական պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում։ Ցուդարությանը գլխավոր դերակատար Անջելինա Ջոլին ներկայացրել էր Ralph & Russ-ի շքեղ զգեստով։ Կերպարը չծանրաբեռնելու համար ոճաբանները պարզ սանրվածք էին ընտրել, իսկ վիզաժիստները շուրթերը ներկել էին կարմիր շրթներկով։

Հոլիվուդյան դերասանուհուն այս անգամ եւս ուղեկցել են նրա գլխավոր երկրպագուները՝ երեխաները՝ Շայլոն, Զախարան, Փաքսն ու Վիվյենը։ Վերջինս եւս կարմիր գորգին հայտնվել է Ralph & Russo-ի զգեստով. մայրիկը միշտ ճիշտ է։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE