Նոր «ռումբ» Ջասթին Բիբերից. The Key օծանելիք

14:43   17 հուլիսի, 2013

Կանադական 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը The Key անվանումով օծանելիք  է թողարկել: Գովազդային հոլովակը, որ YouTube-ում տեղադրվել է հուլիսի 15-ին, արդեն դիտել են ավելի քան մեկ միլիոն անգամ: Տեսահոլովակի գլխավոր դերում նկարահանվել է հենց Բիբերը:

 

Նշենք, որ ավելի վաղ Ջասթինը ընձառյուծի գույներով «Աուդի» էր գնել եւ, հետեւելով իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլիի օրինակին, այն մուգ երանգներով ներկել:

Ավտոմեքենան երգիչը ձեռք էր բերել հունիսի կեսերին, 125 հազար ֆունտ սթեռլինգով: Սակայն Ջասթինին դուր չի եկել մեքենայի վառ գույնը: Նման ավտոմեքենա անցյալ ամսվա սկզբին գնել էր Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին: Այն, սակայն, մուգ երանգով է: Բիբերը որոշել է հետեւել իտալացու օրինակին եւ իր մեքենան ավելի մուգ երանգներով ներկել:

Հավելենք, որ Ջասթին Բիբերը զբաղեցնում է ինտերնետում ամենահայտնի աստղերի վարկանիշի առաջին հորիզոնականը:



© NEWS.am STYLE