Վառ կերպար. Մերի Մակարյանի լուսանկարը

13:42   10 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Մակարյանը, որը վերջերս ԱՄՆ-ում լույս աշխարհ է բերել դստերը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին դեղին հագուստ է կրում, որը զարդարված է ծաղկային պրինտով։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, ընդգծված են շուրթերը, իսկ կերպարն ամբողջացնում են փոքրիկ ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ընտանեկան կադրեր էր հրապարակել, որոնցում պատկերված էր դստեր ու ամուսնու հետ։ Մեկնաբանություններում դերասանուհին հայտնել էր, որ դուստրն արդեն 40 օրական է։ «Մենք 40 օրեկան ենք»,- այս գրությամբ էր ուղեկցվում լուսանկարը։



© NEWS.am STYLE