Տաթեւիկ Ադումյանն՝ առանց շպարի

15:42   10 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Պրահայում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է պատրաստելիս։ Տաթեւիկ Ադումյանը շպարված չէ եւ ցույց է տվել իր բնական գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Տաթեւիկը ոճային կերպարում էր. նա սպիտակ շապիկ էր կրում եւ բաց գույնի ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում էր վառ գույնի բաճկոնը։ Դերասանուհին նաեւ աքսեսուարներ էր կրում՝ ակնոց, մատանի եւ նուրբ վզնոց։ «Ուրախ տրամադրությունը երկարացնում է կյանքը։ Դե վերցրե՜ք սուրճը, վայ»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE