«Դու դատարկ մարդ ես». Թիմաթին դատարանում L’One-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո շնորհավորել է նրա ծնունդը

14:21   10 հոկտեմբերի, 2019

Ռեփեր Թիմաթին Instagram-ում հրապարում է արել, որով ծննդյան օրվա առիթով շնորհավորել է իր ապրանքանիշի նախկին արտիստ Լեւան Գորոզիային եւ նրան ստախոս ու դատարակ մարդ անվանել։

«Անձնականի մասին խոսելի միշտ ցավոտ է ու տհաճ, առավել եւս երբ մեկնարկին դու մտերիմ մարդու հետ նույն ափսեում ես, իսկ մի քանի տարի անց նա քեզ դատարան է կանչում»,- այդ խոսքերով է Թիմաթին սկսել իր հրապարակումը։

Նա հավելել է, որ Գորոզիան իմացել է պայմանագրի բոլոր մանրամասները, քանի որ նախքան այն ստորագրելը օրեր շարունակ ուսումնասիրել է եւ ոչ մի ուղղում մի մտցրել։ «Հիմա լսիր. դու ամենաստախոս ու դատարակ մարդն ես, որին ես ճանաչում եմ։ Հիմա ապրիր քո մտացածին աշխարհում, եւ թող քո խիղճն անձամբ խոսի քեզ հետ»,- հայտարարել է Թիմաթին։

Тимати поздравил L’One с днем рождения, назвав его лживым и пустым

Ապրանքանիշի համասեփականատերը պատմել է՝ ինչպես է Գորոզիան մի քանի օր շարունակ ուսումնասիրել պայմանագիրը նախքան կստորագրեր այն։ Թիմաթին նաեւ հիշեցրել է, որ L’One-ը դեռ յոթ տարի առաջ գումար չուներ («նույնիսկ ուտելու բան չուներ») եւ շրջագայություններ։ Մեծ հայտնիությունն արմատապես փոխել է իրավիճակը։

«Բայց մի օր դու բոլորովին այլ ծրագիր միացրիր՝ արժեզրկելով ամենն, ինչ մեր թիմն արել է քեզ համար»,- ընդգծել է Թիմաթին։

Լուսանկարները՝ Globallookpress.com, Instagram



© NEWS.am STYLE