Նիկոլ Քիդմանը թափանցիկ զգեստով ու առանց ներքանազգեստի լուսանկարվել է ամսագրի համար

15:15   10 հոկտեմբերի, 2019

52-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը զգացմունքային ֆոտոշարքի համար մի քանի հանդուգն կերպար է ընտրել եւ անկեղծ զգեստներով ցուցադրել սլացիկ կազմվածքը։ Նիկոլը կադրերում էքստրեմալ լանջաբացվածքով, թափանցիկ զգեստ է կրում։ Քիդմանի համար խոշոր ականջօղեր են ընտրել եւ վառ դիմահարդարում։

«Մեծ, փոքր սուտ» սերիալի աստղը մյուս լուսանկարում թափանցիկ գործվածքից պատրաստված զգեստ է կրել, որը զարդարված է ծաղիկներով եւ տպավորիչ կտրվածք ունի։ Դերասանուհին ներքնազգեստ չի կրել, ուսերին նեոնային պրինտով սեւ պիջակ է գցել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները։

Քիդմանը լուսանկարվել է նաեւ կոստյումով եւ ցածրակրունկ կոշիկներով։ Դերասանուհին խիստ կերպարը գայթակղիչ է դարձրել՝ արձակելով վերնաշապիկի կոճակները։ Երկրպագուները հիացել են Քիդմանի նոր կերպարներով։ «Բրավո», «հիասքանչ», «հրաշալի ու մեծ կին», «նրբագեղ ու ներդաշնակ»,- գրել են Instagram-ի հետեւորդները։

Հրատարակությանը տված հարցազրույցում դերասանուհին ակնարկել է, որ «Մեծ, փոքր սուտ» հայտնի սերիալը կարող է երրորդ եթերաշրջան ունենալ։ «Մենք կցանկայինք այլ էպիզոդներ եւս նկարել, քանի որ մեզ՝ դերասաններիս, դուր է գալիս միասին ժամանակ անցկացնել։ Հաճելի է ընկերների հետ աշխատել այդ լավ նյութի վրա»,- Քիդմանի խոսքերը մեջբերել է Elle-ը։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Time, Elle



© NEWS.am STYLE