«Հասկանալի է՝ ում են հասնում գումարները». Նուրլան Սաբուրովը պատմել է ՈՒՀԱ-ում վճարումների մասին, Մասլյակովը չի լռել

16:12   10 հոկտեմբերի, 2019

Ուրախների եւ հնարամիտների ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովին զարմացրել են ակումբի նախկին մասնակից Նուրլան Սամբուրովի խոսքերը թիմի մասնակիցների համար վճարումների մասին։ Նրա խոսքերը մեջբերել է «Говорит Москва» հրատարակությունը։

Ուրախների եւ հնարամիտների ակումբի նախկին մասնակից, սթենդ ափ ժանրում հանդես եկող կատակերգուն պատմել է, որ ՈՒՀԱ-ում ելույթի համար հարկավոր է որոշակի գումար վճարել։ Նա նաեւ նշել է, որ ժյուրիում նստած մարդիկ «հաճախ ինչ-որ առումով անհասկանալի են»։ Ալեքսանդր Մասլյակովը պատասխանել է մեղադրանքներին։

Картинки по запросу

«Ի՞նչ վճարումներ։ Մենք ոչինչ չենք կարող ասել»,- Մասլյակովի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։ Բացի այդ՝ ՈՒՀԱ-ի անփոխարինելի ղեկավարը չի կարողացել հիշել Սաբուրովին եւ թիմին, որում նա հանդես է եկել։

ՈՒՀԱ-ի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ թիմում մասնակցության համար ֆինանսական վճարումների մասին Սաբորովի խոսքերը անհիմն են ու ոչ ճիշտ։ «Նուրլան Սաբուրովը չի նկատվել ՈՒՀԱ-ի միջազգային միության հեռուստատեսային լիգաներում։ Նա չի խաղացել ոչ բարձրագույն, ոչ պրեմիեր լիգայում։ ՈՒՀԱ-ում խաղալու համար տաղանդ եւ մի փոքր հաջողություն է հարկավոր»,- նշել են մամուլի ծառայությունում։  



© NEWS.am STYLE