Ալեսանդրա Ամբրոսիոն էքստրեմալ բացվածքով զգեստով միջոցառման է մասնակցել

20:34   10 հոկտեմբերի, 2019

38-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն «Տարվա մարդ» ամենամյա մրցանակաբաշխության պատվավոր հյուրն է եղել, որը կազմակերպվել է «GQ» ամսագրի կողմից։ Այս անգամ միջոցառումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում։

Բրազիլացի թոփ մոդելը երեկոյի համար անկեղծ զգեստ է ընտրել։ Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը եկել է ոչ միայն աջակցելու ընկերներին, այլեւ «Նորաձեւության կուռք» մրցանակին է արժանացել։

Ալեսանդրան կարմիր գորգին հայտնվել է շքեղ երեկոյան զգեստով, որն անկեղծ բացվածք ունի ոտքի հատվածում։ Թավշյա զգեստը հաջողությամբ ընդգծում էր աստղի գեղեցիկ կազմվածքը։ Նա երեկոյան վառ դիմահարդարում է նախընտրել։ Կերպարի գլխավոր շեշտադրումը նրբագեղ զարդերն էին՝ խոշոր ադամանդե ականջօղեր եւ ոսկե վզնոց։

Երկրպագուները գնահատել են մոդելի կերպարը։ Շատերն են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բրազիլացի մոդելը տարեցտարի ավելի է գեղեցկանում։ «Նա 38 տարեկա՞ն է, իսկապե՞ս։ Ես նույնիսկ 20 տարեկանում այսպիսի տեսք չունեի», «Հիասքանչ կին։ Որքան ներքին ինքնավստահություն է հարկավոր ունենալ՝ այսպիսի անկեղծ զգեստ ընտրելու համար։ Բայց նրա հագին այս աստվածային է», «Միշտ հիացել եմ Ալեսանդրայով։ «Ամենակրքոտ» բրազիլացի մոդելը»,- գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE