Կարճ զգեստ կրող «Միսս տիեզերք 2012» Օլիվիա Կալպոն երկրպագուներին ուրախացրել է Ֆրանսիայում արված լուսանկարներով

19:45   10 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի մոդել եւ դերասանուհի Օլիվիա Կալպոն կարճ հանգստի է մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք։ 27-ամյա Կալպոն Փարիզից երկրպագուներին ուրախացրել է հանդուգն կերպարներով։

Կալպոն հանրությանը հերթական անգամ հիացրել է երկար, սլացիկ ոտքերով։ Մոդելը կարճ զգեստ է ընտրել եւ լուսանկարկվել Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Կերպարն ամբողջացրել էին սեւ վերնազգեստը եւ բարձրակրունկները։ Մոդելը երեկոյան դիմահարդարում է ընտրել՝ շուրթերն ընդգծելով նյուդ երանգի շրթներկով։

Instagram-ի stories բաժնում աստղը կիսվել է տխուր տեսանյութով։ Կալպոն «հրաժեշտ է տվել» փարիզյան հյուրանոցին, որում ապրել է։ «Կհանդիպենք ավելի ուշ»,- նշել է նա։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE