Լրագրողներին առաջարկել են հարցազրույց գնել ծանր հիվանդ Զավորոտնյուկի հետ

17:45   10 հոկտեմբերի, 2019

Հիվանդանոցի աշխատակիցը, ուր վերջերս տեղափոխել են ըստ տեղեկությունների գլիոբլաստոմայով տառապող Անաստասի Զավորոտյունկին, լրագրողներին հարցազրույց են առաջարկել դերասանուհու հետ։ Ինչ-որ մեկը Teleprogramma.pro պորտալի խմբագրություն է դիմել առաջարկով։ Նամակի հեղինակն անանուն մնալու պայմանով պատմել է, որ հասանելիություն ունի դերասանուհուն, ինչը նշանակում է, որ կարող է լրագրողների համար նրա հետ հարզացրույց ձայնագրել։ Արդյունքում մտադիր են տեսանյութն անուանուն ուղարկել թղթակիցներին, որպեսզի նրանք սենսացիա հրապարակեն։

«Ես նրան կտամ հարցերը, որոնք դուք կգրեք ինձ։ Հնարավոր՝ դա լինի նրա վերջին հարցազրույցը։ Ամեն ինչ լիակատար անանունության եւ մեր համագործակցության մանրամասները չհրապարակելու պայմանով։ Սպասում եմ ձեր արագ պատասխանին»,- հայտնել է անհայտ անձը։

Սեպտեմբերին հաղորդվում էր, որ լրագրողները փորձում են կաշառել հիվանդանոցի բժիշկներին, որում բուժվում էր Զավորոտնյուկը՝ լուսանկարներ ստանալու համար։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ արտիստի լուսանկարների համար անձնակազմին մինչեւ մեկ մլն ռուբլի են առաջարկել։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունենրի՝ Զավորոտնյուկին հոսպիտալացրել են ծանր հիվանդությամբ տառապողների վերականգնողական կենտրոն։ Առայժմ նրա հիվանդության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Աղբուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE