Համարձակ. Գվինեթ Փելթրոուն ամսագրի շապիկի համար լուսանկարվել է թոփլես

18:44   10 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն դարձել է «ELLE» ամսագրի ամերիկյան տարբերակի նոր համարի հերոսներից մեկը։ Համարը նվիրված է Հոլիվուդի կանանց։ Աստղը ցույց է տվել, որ նախկինի նման սլացիկ ու գայթակղիչ կազմվածք ունի։ Գվինեթին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Զոի Գրոսմանը։

Փելթրոուն շապիկի համար վառ հագուստ է ընտրել՝ Ralph Lauren ապրանքանիշի կարմիր զգեստ։ Ոճաբաններն արտիստի համար բնական դիմահարդարում են ընտրել եւ պարզ սանրվածք։ Շիկահերը խոշոր զարդեր է ընտրել՝ մատանիներ եւ թեւնոցներ։

Գվինթեը նաեւ սեւ լողազգեստ եւ Chanel ապրանքանիշի ժակետ է կրել։ Հագուստն ընդգծել է նրա հարթ որովայնն ու ազդրերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր թեւնոցները, որոնք զարդարված են մարգարիտներով։

Դերասանուհին հանրությանն ուրախացրել է նաեւ սեւ-սպիտակ կադրով, որում պատկերված է թփոլես։ Նա միայն շալվարակալով տաբատ է կրում։ Աստղը ձեռքորով փակել է կուրծքն ու ժպտում է։ Լուսանկարը  բավական զգացմունքային է ստացվել։

Գվինեթեն ամուսնացած է պրոդյուսեր Բրեդ Ֆելչակի հետ։ Նա հրաշալի հարաբերություններ ունի նախկին ամուսնու՝ երաժիշտ Քրիս Մարտինի հետ, որը նրա երկու երեխաների հայրն է։ Վերջերս նախկին սիրահարները միասին զվարճացել են նոր սիրելիների ընկերակցությամբ։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Elle, Forbes



© NEWS.am STYLE