«Երրորդը հայրիկից ու Աստծուց հետո». «ՎԻԱ Գրա»-ի մենակատարը մեկնաբանել է Վերա Բրեժնեւայի ամուսնու հետ սիրավեպի լուրերը

19:14   10 հոկտեմբերի, 2019

Արդեն վեց տարի է՝ Էրիկա Գերցեգը «ՎԻԱ Գրա» խմբի մենակատար է։ Նախորդ տարի խմբի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն արտսիտը որոշել է չլքել երաժշտական թիմը։ «Մենք տարիքային տարբերություններ ունեք, եւ դա արդեն իսկ լավ է, մենք լրացնում ենք միմյանց»,- նշել է Գերցեգը։ «Հավանաբար առաջին անգամ կոլեկտիվում մրցակցություն չկա։ Մենք նման ենք, բայց միեւնույն ժամանակ տարբեր ենք։ Յուրաքանչյուրը զբաղեցրել է իր «նշաձողը»»,- նշել է Սինեցկայան։

Մենակտարները Կոնստանտին Մելաձեին ստեղծագործական ուսուցիչ են անվանել, լուրջ եւ ինտելեկտուալ մարդ, որը զգացմունքների առումով զուսպ է։ Վերջերս համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կոնստանտին Մելաձեն արդեն վաղուց հարաբերություններ ունի երգչուհու հետ, սակայն ստիպված է թաքցնել սիրավեպը, քանի որ ամուսնացած է Վերա Բրեժնեւայի հետ։  

«Ինձ համար Կոնստանտին Մելաձեն երրորդ հայր է՝ հարազատ հորիցս եւ Աստծնուց հետո։ Առաջին իսկ օրվանից նրա նկատմամբ հարգանք եւ շնորհակալություն եմ զգում սիրելի աշխատանքի համար»,- ասել է Էրիկան։ Գերցեգը հայտարարել է, որ երջանիկ է ընտրյալի հետ, որի հետ հարաբերություններ ունի արդեն երկու տարի։ Շիկահերը հստակեցրել է, որ վերջինս հեռու է ստեղծագործական ոլորտից եւ բիզնեսով է զբաղվում։ «Ես կանխազգացում ունեմ, որ հենց այդ տղամարդը կդառնա իմ ապագա ամուսինը»,- Գերցեգի խոսքերը մեջբերել է Teleprogramma-ն։ Մեգանսկայան հայտարարել է, որ սիրելին բնավորությամբ ավելի ուժեղ է, իսկ Սինեցկայայի սիրտն առայժմ ազատ է։

Օրերս թողարկվել է «ՎԻԱ Գրա»-ի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «ЛюбоЛь» երգի հիման վրա։ Տեսահոլովակը նկարահանել են ավտոգործարանում։ «Կոնստանտին Մելաձեն կարող է այնպես գրել, որ դա դիպչի բոլոր կանանց սրտերին։ Ես լսեցի ու համակվեցի... ЛюбоЛь-ը  «սեր» ու «ցավ» բառերից է»,- ընդգծել է Էրիկա Գերցեգը։ Շատ երկրպագուներ կարծել են, որ նոր տեսահոլովակը նման է «Биология»-ին (2003թ.), որում նկարահանվել են խմբի նախկին մասնակիցները՝ Վերա Բրեժնեւան, Սվետլանա Լոբոդան եւ Նադեժդա Մայխերը։




© NEWS.am STYLE