Այց Picsart-ի երեւանյան գրասենյակ եւ հայկական կոնյակ. Քիմ Քարդաշյանի հրապարակումները Հայաստան այցից

16:39   10 հոկտեմբերի, 2019

Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, երեկ ուշ երեկոյան մեկնել է Հայաստանից, սակայն նրա այցի քննարկումները շարունակում են մինչ այժմ։ 38-ամյա հայուհին պատմական հայրենիքում էր հագեցած օրակարգով՝ երեխաների մկրտություն, մասնակցություն WCIT համաշխարհային համաժողովին, հանդիպում երկրի վարչապետի եւ նախագահի հետ, այց Գառնի եւ այլն։

Հայրենիքում Քիմը հասցրել է նաեւ բազմաթիվ նվերներ ստանալ, որոնց մասին հայտնել է Instagram-ում։ Հայուհին յուրօրինակ նվեր է ստացել՝ իր լուսանկարով գինի եւ կոնյակ։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղն անակնկալը պատկերող լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում ու գրել. «Նոյ հայկական կոնյակ»։

Քիմը հայտնել է նաեւ «Picsart» ընկերության երեւանյան գրասենյակ այցի մասին։ «Այցելեցի Picsart-ի երեւանյան գրասենյակ։ Աշխատակիցների 51 տոկոսը կանայք են։ Հպարտ եմ այս հիասքանչ թիմով»,- գրել է նա։



© NEWS.am STYLE