«Սիրում եմ իմ աշխատանքը». Զարուհի Բաբայանի հմայիչ կերպարը

21:41   10 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կանաչ զգեստ է կրում, որը համադրել է վառ ու խոշոր աքսեսուարների հետ։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։ «Անցել են երկար տարիներ, բայց միեւնույնն է, մինչեւ չանեմ առաջին քայլերը դեպի բեմ, սիրտս կարծես դուրս կթռչի մարմնիցս եւ ամեն անգամ մտածում եմ, որ նրա բաբախները լսում է ամբողջ դահլիճը։ Ասում են՝ արտիստի աշխատանքը միայն դրական էմոցիաներ է տալիս, համաձայն եմ, բայց որքան ուժ ու եռանդ, աշխատանք է պահանջում այս մասնագիտությունը, գիտեն քչերը։ Սիրում եմ իմ աշխատանքը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում երգչուհին սպիտակ բլուզ էր կրում եւ խոշոր վզնոց։ Նա գեղեցիկ դիմահարդարում էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում էր շպարը, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Ասում են՝ ինչքան շատ ժպտաս, այնքան ուշ կկնճռոտվես եւ կմեծանաս։ Ժպտացեք մարդիկ։ Բարի լույս»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE