Արամեի ու Աննա Թովմասյանի ջերմ լուսանկարը

22:41   10 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգն, ի դեպ, սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Աննան սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է աքսեսուարների՝ վզնոցի ու ականջօղերի, ինչպես նաեւ արեւային ակնոցի հետ։ «Բոլորին լավ օր ենք մաղթում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին երեկոյան կերպարում էր։ Նա կապույտ զգեստ էր կրում սպիտակ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը, որն ավելի էր ընդգծել նրա գեղեցկությունը։ Աննան նուրբ աքսեսուրաներ էր ընտրել՝ ականջօղեր ու թեւնոց։ «Հեքիաթում»,- մեկնաբանություններում գրել էր Աննան ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել։



© NEWS.am STYLE