«Ես կկարոտեմ, Հայաստան». Քիմ Քարդաշյանը հրաժեշտ է տվել շքեղ ինքնաթիռից (վիդեո)

20:43   10 հոկտեմբերի, 2019

Իրապատում շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն ավարտել է եռօրյա այցը Հայաստան եւ ըստ ամենայնի՝ հեռանում է ջերմ տպավորություններով։

«Ես կկարոտեմ, Հայաստան»,- Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութը մակագրել է Քիմը, որում երեւում է՝ ինչպես է բարձրանում Jetex ավիաընկերության մասնավոր ինքաթիռը։

Իսկ աստղն, իսկապես, շքեղ պայմաններում է մեկնել։ Մասնավոր ինքնաթիռը մի քանի ննջասենյակ ունի, ինչպես նաեւ հատվածներ հանգստի համար։ Նա նաեւ լուսանկար է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է ինքնաթիռում քնած որդու՝ Սեյնթի հետ։



© NEWS.am STYLE