Խոշոր աքսեսուարներ. Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

12:41   11 հոկտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան սեւ շապիկ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների՝ վզնոցների հետ։ Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքն ու շպարը, որն ընդգծում է գեղեցկությունը։ Կադրերը մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Սցենարիստը վանդակավոր կոստյում էր կրում եւ սպիտակ բլուզ, իսկ կերպարն ամբողջացնում էր մեղմ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում Դիանան գեղեցիկ օր էր մաղթել հետեւորդներին։



© NEWS.am STYLE