Կրքեր «Ջոկեր»-ի շուրջ. որ դերասանն այնքան էլ ուրախ չէ ֆիլմի հաջողության համար

12:14   11 հոկտեմբերի, 2019

Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը հոկտեմբերի առաջին հանգստայն օրերի ընթացքում ռեկորդային գումար է վաստակել եւ բազմաթիվ դրական արձագանքներ ստացել։ Ֆիլմի մասին իր կարծիքը չի արտահայտել միայն ալարկոտն ու Ջարեդ Լետոն։ Դերասանը, որը «Ինքնասպանների ջոկատ» ժապավենում մարմնավորել է չարագործ ծաղրածուի, համառորեն լռություն է պահպանում, եւ նրան կարելի է հասկանալ։

Լետոյին դաժան քննադատության էին ենթարկել Ջոկերի պատճառով՝ հերոսի նրա ներկայացումը չափազանց մակերեսային անվանելով։ Դերասանը չի հայտնվի «Գիշատիչ թռչուններ» ֆիլմում, որում Մարգո Ռոբին Հարլի Կվինի կերպարում է, հայտագրված չէ աստղերի լայն ցանկանում, որոնք կխաղան Ջեյմս Հաննի «Ինքնասպանների ջոկատ 2» ֆիլմում։

The Hollywood Reporter-ը պարզել է Լետոյի արձագանքը սուպերարագործի մասին ֆիլմին, որում գլխավոր հերոսին մարմնավորում է Խոակին Ֆենիքսը։ «Ջարեդ Լետոն վշտացել եւ դուրս մնացել՝ իմանալով, որ «Ջոկեր»-ի առաջ կանաչ լույս են վառել»,- գրում է հրատարակությունը։

'The Irishman' helmer initially was involved as a producer on the DC villain blockbuster and may even have eyed it to direct.

THR-ի տեղեկություններով՝ նախագծի ակունքներում կանգնած է եղել Մարտին Սկորսեզեն, որը վերջերս քննադատել է սուպերհերոսների մասին ֆիլմերը՝ հայտարարելով, որ «դա առհասարակ կինո չէ»։ «Իռլանդացին» ֆիլմի ռեժիսորի անունը նշվում էր պրոդյուսերների շարքում եւ նույնիսկ բեմադրողի նկրտումներ ուներ։

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարները՝ Warner Bros., Hollywood Reporter



© NEWS.am STYLE