Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ծրագրում են Կանդա տեղափոխվել. լրատվամիջոցներ

14:12   11 հոկտեմբերի, 2019

Լրատվամիջոցների հետ դատական վեճերի սկանդալային լուրերի ֆոնին տեղեկություններ են տարածվել Սասեքսի դուքսերի՝ Մեծ Բրիտանիայից հնարավոր տեղափոխման մասին։ Արեւմտյան լրատվամիջոցների ինսայդերները վստահեցնում են, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը ծրագրում են բնակություն հաստատել Կանադայում։ US Weekly-ի հաղորդմամբ՝ թագավորական զույգը հոգնել է բրիտանական լրատվամիջոցների սեւեռուն ուշադրությունից։

Меган Маркл и принц Гарри

«Մեգանն ու Հարրին մտածում են Կանադա տեղափոխվելու մասին, քանի որ երկիրը Համագործակցության մաս է։ Նրանք դիտարկում են իրենց կյանքի զարգացման այդ սցենարը»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Իսկ Մեգանի համար տեղափոխությունը կարող է յուրօրինակ տունդարձ լինել։ Դքսուհին չի թաքցնում, որ Կանադայի մասին յուրահատուկ հիշողություններ ունի, քանի որ «Ֆորս մաժորներ» սերիալի նկարահանումների ընթացքում նա մի քանի տարի ապրել է Տորոնտոյում։

Гарри и Меган хотят, чтобы у их сына было спокойное детство

Մարքլը բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ Կանադան սիրում է զարգացան ենթակառուցվածքների եւ տեղի բնապատկերների գեղեցկության համար։ Սակայն միշտ հայտարարել է, որ իր միակ տունն ԱՄՆ-ն է համարում։ Աղբյուրը չի հստակեցրել՝ երբ են ամուսինները ծրագում փոխել բնակության վայրը։ Մոտակա տարիներին նրանք հազիվ թե կարողանան առհավետ լքել Մեծ Բրիտանիան, քանի որ արքայազն Հարրին համակարգում է միանգամից մի քանի բարեգործական նախագիծ եւ պետք է կատարի պարտականությունները, որոնք իր վրա դրված են թագավորական ծագման առնչությամբ։

Լուսանկարները՝ Getty Images, Legion-Media



© NEWS.am STYLE