Պոլինա Գագարինան անկեղծ զգեստով ցույց է տվել երազանքների կազմվածքը

19:41   11 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Պոլինա Գագարինան ցույց է տվել իր նոր համերգային զգեստը։ Որոշ հետեւորդներ 32-ամյա արտիստի հագուստն այնքան էլ համեստ չեն համարել։ Գագարինան արժանացել է «Радиомания»-ի մրցանակին. «Обезоружена» հիթի կատարողը երեկոյին հայտնվել է էլեգանտ հագուստով։

Աստղը կիպ, փայլերով զարդարված զգեստ է կրել, որը ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածք ունի։ Պոլինայի համար պարզ սանրվածք եւ զուսպ դիմահարդարում է ընտրվել։ Կերպարն ամբողջացնում էին համեստ զարդերը՝ ականջօղեր եւ ամուսնական մատանի, որն աստղը չի հանում աշխատանքի ընթացքում։

Երգչուհին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք գնահատում են իր աշխատանքն ու հաճախ պատվիրում երգերը ռադիոյով։ «Ինձ համար չափանզ հաճելի է շնորհակալություն հայտնել ստեղծագործական թիմիս երգերի եւ երաժշտության, ոգեշնչման եւ միասին աշխատելու, միմյանց հասկանալու ու զգալու համար։ Շնորհակալություն երկրպագուներիս զգացմունքների, անկեղծության եւ հետադարձ կապի համար։ Սիրում եմ»,- գրել է Պոլինան։

Նա խոստովանել է, որ ստիպված է եղել մրցանակաբաշխությունն արագ լքել այլ վայրում համերգի պատճառով։ Ելույթի համար արտիստը բոլորովին այլ կերպար է ընտրել՝ ոճային կոմբինեզոն։

Երկրպագուները գնահատել են սիրելի երգչուհու հագուստը։ «Աստվածային», «Քեզ ամեն ինչ հրաշալի սազում է։ Ոչ թե կազմվածք, այլ երազանք», «Ամենահիասքանչ»,- իրենց հիացմունքն են արտահայտել երկրպագուները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE