Սիլվա Հակոբյանի նուրբ կերպարը

21:41   11 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը վարդագույն բլուզ է կրում։ Նա հավաքել է մազերը եւ գրեթե շպարված չէ։ Մեկնաբանություններում Սիլվան հետեւորդներին առաջարկել է մեկ բառով բնութագրել իրեն։ Վերջիններս բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան՝ գրելով. «Նուրբ», «գեղեցկուհի», «համեստ»։

Օրեր առաջ հրապարկված կադրերում Սիլվա Հակոբյանը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Վերջինս, ի դեպ, արդեն երկու ամսական է։ «Զրույց մոր ու աղջկա միջեւ»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել էր Սիլվա Հակոբյանը՝ օգտագործելով «Միլա» հեշթեգը։



© NEWS.am STYLE