«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին պատկերված է քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Նա կարմիր զգեստ է կրում, որն առանձնանում է համարձակ կտրվածքով։ Գեղեցկուհին պարզ սանրվածք է ընտրել ու դիմահարդարում, իսկ կերպարն ամբողջացրել է վառ բարձրակրունկներով։ Լիլին նշել է, որ կադրերն արվել են Կարակասում։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին միջին երկարության ծաղկավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլին բաց երանգի բարձրակրունկ կոշիկներ էր ընտրել, գոտի եւ պարզ սանրվածք։ Լուսանկարները մեկնաբանված չէին։