ԱՄՆ-ում «Հիսուսի կոշիկ» են ստեղծել

15:39   11 հոկտեմբերի, 2019

Ամերիկյան MSCHF ընկերությունը ներկայացրել է Jesus Shoes («Հիսուսի կոշիկ») սպորտային կոշիկները, հայտնում է The New York Post-ը։

Jesus Shoes-ի համար հիմք է դարձել Nike Air Max 97 սպորտային կոշինկների մոդելը։ Սակայն սպորտային հայտնի ապրանքանիշը դրանց ստեղծմանը որեւէ առնչություն չունի։ Դրանց կոշկատակերին Հորդանան գետից սուրբ ջուր է լցվել, իսկ քուղերը զարդարված են խաչով։

MSCHF's sneakers

Սպորտային կոշիկի կողքի հատվածում պատկերված է ըստ Մաթեւոսի ավետարանի այն գլուխն ու հատվածը, որում նկարագրվում է՝ ինչպես է Քրիստոսը քայլել ջրով։ Վառ կարմիր միջատակերը կոչված են հիշեցնել Հռոմի պապի ավանդական կոշիկների մասին։ Սպորտային կոշիկները փաթեթավորված են հրեշտակի պատկերով տուփի մեջ եւ կնիքով, որը նման է պապի կնիքին։

Ընդհանուր առմամբ 24 զույգ սպորտային կոշիկ է պատրաստվել, որոնք գնվել են մի քանի րոպեի ընթացքում։ MSCHF-ը ծրագրում է Jesus Shoes-ի խմբաքանակները շուկա դուրս բերել յուրաքանչյուր ամսվա երկրորդ եւ չորրորդ երեքշաբթի օրերին՝ առավոտյան ժամը 11-ին։  

Լուսանկարները՝ MSCHF



© NEWS.am STYLE