Victoria’s Secret-ի գովազդային արշավում առաջին անգամ նկարահանվել են պլյուս չափի մոդել եւ տրանսգենդեր

20:13   11 հոկտեմբերի, 2019

Ներքնազգեստի երկու ապրանքանիշեր՝ Victoria’s Secret-ը եւ բրիտանական Bluebella-ը համատեղ հավաքածու են թողարկել եւ բոդիպոզիտիվ արշավ նկարահանել, որը նվիրված է սեփական մարմնի հանդեպ սիրուն։

Նկարահանումներին մասնակցել է Մայ Սիմոն Լիֆշիցը՝ Դանիայից տրանսգենդեր մոդել, ինչպես նաեւ պլյուս չափի մոդել Ալի Թեյթ Քաթլերը։ Սա Victoria’s Secret-ի արշավներում «ոչ ստանդարտ» մոդելների մասնակցության առաջին դեպքն է. նրանք հայտնի են կոնվերվատիվ մոտեցմամբ։

Այս տարվա օգոստոսին Victoria’s Secret-ն առաջին անգամ պայմանագիր է կնքել տրանսգենդեր մոդելի՝ Բրազիլիայից Վալենտինա Սամպայոյի հետ, որը կմասնակցի ապրանքանիշի ցուցադրություններին։

Ընկերությունը որոշել է փոփոխություններ անել հեղինակության հետ կապված ճգնաժամնից հետո, որի պատճառ են դարձել մարկետինգի գծով տնօրեն Էդ Ռազեկի խոսքերը։ Ցուցադրությունից հետո «Vogue» ամսագրին տված հարցազրույցում նա ասել էր, որ անհրաժեշտ չի համարում շոուի քասթինգներին ներառել բազմազան մոդելների, այդ թվում կազմվածքի այլ ձեւ ունեցողների եւ տրանսգենդերների։ Հանրության բացասական արձագանքի ֆոնին ընկերության գլխավոր տնօրենը հրաժարական է տվել։

Լուսանկարը՝ DAVID FISHER/REX/SHUTTERSTOCK



© NEWS.am STYLE