Քեյթ Միդլթոնը փոխել է մազերի գույնը

17:31   11 հոկտեմբերի, 2019

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը մազերն ավելի բաց գույն է ներկել։ Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։

Դքսուհին լոնդոնյան թանգարանում միջոցառման է մասնակցել եւ լուրջ պտավորություն գործել իմիջի փոփոխությամբ։ Առաջին հերթին բոլորն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ 37-ամյա Քեյթն արմատապես փոխել է մազերի գույնը։

Աստղային ոճաբան Ջեյմս Ջոնսոնի կարծիքով՝ նուրբ, բաց ցոլքերն իդեալականորեն համապատասխանում են սեզոնին, վիզուալ խտացնում են դքսուհու մազերը, ինչպես նաեւ հաջողությամբ ընդգծում դեմքը։

Օգոստոսին Քեյթ Միդլթոնը շորտ է կրել եւ ոտքերն առաջին անգամ այն ժամանակվանից, երբ դարձել է արքայազն Ուիլյամի կինը։ Նա հանրությանը մուգ կապույտ շորտով ներկայացել էր  բարեգործական ռեգատային, որն անց էր կացվում անգլիական Կաուս քաղաքում։ The Sun-ը նշել է,որ դքսուհին զգեստապահարանի այդ իից խուսափել է 11 տարի։

Լուսանկարները՝ Tim Rooke/Shutterstock/REX, Getty Images



© NEWS.am STYLE