«Ամերիկյան սամարացիներ». Հայոց Ցեղասպանության մասին նոր ֆիլմը կպատմի հայերին ցուցաբերված օգնության մասին

16:42   11 հոկտեմբերի, 2019

2015թ.-ին «Man Pictures» ստուդիայի «Փրկության քարտեզ» ֆիլմի հաջողությունից հետո (այն պատմում էր եվրոպացի միսիոներների մասին, որոնք հայերին օգնում էին ցեղասպանության ժամանակ) ծրագրում է եւս մեկը նկարահանել։ Ստուդիայի նոր ժապավենը կլայնացնի հայերին օգնության պատմությունը Ատլանտիկայի սահմաններից դուրս։ «Ամերիկյան սամարացիներ» ֆիլմը պատմում է հսկայական օգնության մասին, որը 1945թ.-ի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանին ցուցաբերել են Միացյալ Նահանգների կառավարությունը, միսիոներական կազմակերպությունները եւ հասարակ մարդիկ, գրում է «Armenian Mirror Spectator» թերթը։

Картинки по запросу

«Այս ֆիլմը, ինչպես եւ նախորդը, ուսուցողական նպատակներ ունի։ Մեր նպատակն է պատմել աննախադեպ հումանիտար օգնության մասին, որը Ամերիկայի կողմից ցուցաբերվել է 100 տարի առաջ։ Մենք նաեւ ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը փորձում էին հատուցել իրենց ձեւով։ Մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք ապաստան են գտել Միացյալ Նահանգներում, արդյունքում դարձան բժիշկներ, գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, զինվորներ եւ իրենց նոր հայրենիքի պատվավոր քաղաքացիներ»,- ասել է կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը։

Այս նախագծի վրա աշխատանքի ընթացքում նկարահանող խումբը եղել է Հարվարդի համալսարանի արխիվներում, Մերձավոր Արեւելքի հիմնադրամում, Փրինսթոնի համալսարանում, ԱՄՆ ազգային արխիվում եւ Կոնգրեսի գրադարանում։ Հատուկ ուղեւորուրություն է կազմակերպվել Էլիս կղզու թանգարան։ Սակայն առջեւում դեռ շատ աշխատանք կա. նկարահանումներ են ծրագրվում Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ Գյումրի քաղաքում, ուր գործել են ամերիկյան մանկատներ։ «Մենք հնարավոր է՝ գնանք նաեւ Իրան եւ Հունաստան»,- հավելել է Սարիբեկյանը։



© NEWS.am STYLE