«Երբ աղջիկների դերը թերագնահատում են, չեն թողնում, որ աղջիկ երեխաները ծնվեն ու դա անում են կանայք, դա անթույլատրելի է». Անուշիկ Ալավերդյան

17:05   11 հոկտեմբերի, 2019

Այսօր սոցիալական ցանցերում եւ կայքերում անդադար շոշափվում է աղջիկ երեխաների թեման. եւ դա պատահական չէ, քանի որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, աշխարհը տոնու մ է Աղջիկ երեխաների միջազգային օրը, որը ստեղծվել է աղջիկների եւ տղաների միջեւ հավասարություն մտցնելու համար, որպեսզի մարդիկ սովորեն չտարանջատել երեխաներին՝ ըստ սեռերի եւ ուրաքանչյուրին սիրեն ու սպասեն հավասարապես:

Գեղեցկուհի Մայայի մայրիկը՝ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, իրեն երջանիկ կին է համարում, քանի որ տարիներ առաջ կյանք է պարգեւել իր անուշիկ դստերը:

«Աղջիկ երեխա միշտ եմ ցանկացել ունենալ. ինձ աղջիկ երեխայի մայրիկ էի հենց պատկերացբում (ծիծաղում է): Նույնիսկ, չէի պատկերացնում, եթե տղա ծնվեր, ինչպիսին կլիներ դաստիաակությունը, մի փոքր վախենում էի այդ փաստից»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անուշիկը.

«Հիշում եմ, երբ բժիշկի գնացի, որպեսզի երեխայի սեռն իմանամ, ու նրանք հայտնեցին, որ աղջիկ է ծնվելու, ես սկսեցի ուրախությունից գոռալ: Բժիշկը զարմացել էր, չէր հավատում, որ նման բան կլինի... Ամեն անգամ, երբ գնում էի ստուգվելու, չէի ասում, որ սեռը գիտեմ. ուզում էի, որ ամեն անգամ նրանք նորից հաստատեին դա (ծիծաղում է): Ու միշտ նույնկերպ ուրախանում էի»,-պատմում է նա:

«Ես երջանիկ եմ, որ աղջիկ երեխայի մայր եմ: Աղջիկներն, ուղղակի, հրաշք են: Իհարկե, նույնը նաեւ տղա երեխաներին է վերաբերում: Ուղղակի՝ որպես կին՝ աղջիկ երեխայի այդ «թիթիզությունը» երազանք էր ինձ համար, ուզում էի ինքս էլ դրա մեջ լինել: Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ հաճախ աղջիկների դերը թերագնահատում են, չեն թողնում, որ աղջիկ երեխաները ծնվեն ու դա անում են կանայք, այսինքն՝ հենց իրենք են թերագնահատում իրենց սեռի ներկայացուցչին, նրանք ինձ համար, պարզապես, ուղեղից հիվանդ մարդիկ են. դա անթույլատրելի բան է, ու կարծում եմ՝ նման մտածելակերպ ունեցող մարդիկ լուրջ հոգեբանի կարիք ունեն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անուշիկ Ալավերդյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE