Մկրտիչ Արզումանյանի լուսանկարն ու ջերմ շնորհավորանքը մայրիկին

23:44   11 հոկտեմբերի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ դերասանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Facebook-յան էջում հրապարակված արխիվային կարդում դերասանը պատկերված է մայրիկի հետ եւ ջերմ շնորհավորել է նրան։ «Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Եվ թող ժպիտդ երբեք չպակասի»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ  հրապարակված կադրում դերասանը պատկերված էր ավտոմեքենայում։ Մկրտիչ Արզումանյանը ջինսե տաբատ էր կրում, պիջակ եւ վերնաշապիկ։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր. «Պրոբկայի մեջ ընկած միջին վիճակագրական արմենոիդի դեմք»։



© NEWS.am STYLE