Օլգա Բուզովան հեյթերներին շնորհակալություն է հայտնել հետադարձ կապի համար

23:19   11 հոկտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի երկրպագուներն ու նրան ատողները շարունակում են հետաքրքրվել ամենով, ինչ կատարվում է փոփ աստղի կյանքում։

Այս անգամ նա պատասխանել է StarHit-ի ընթերցողների հարցերին, որոնք հետաքրքրվել են նույնիսկ նրանով, թե ինչ երշիկ է նախընտրում սլացիկ կազմվածք ունեցող արտիստը։ Նա պատասխանել է, որ սիրում է ապխտած եւ բժշկական երշիկ։ «Իսկ եթե նաեւ պանիր ավելացնեք եւ մի րոպեով դնեք միկրոալիքային վառարանում... Օ, Աստված, արդեն ախորժակս գրգռվում է»,- իրեն բնորոշ անմիջականությամբ հավելել է նա։

Բայց բացի դրական հարցեր հնչեցնողներից՝ գտնվել են նաեւ օգտարեր, որոնք հարցրել են, թե երբ է Օլգան դադարելու երգել։

Картинки по запросу ",epjdf instagram"

«Այսինքն՝ դուք ինձ ուժ գործադրելո՞վ եք լսում։ Դա թանկ արժե։ Շնորհակալ եմ հեյթերներին, որ երբեք անմասնակից չեն մնում եւ հետադարձ կապ են ապահովում։ Շնորհակալ եմ, որ այդ ակտիվությամբ հետաքրքրվում եք իմ կյանքով։ Յուրաքանչյուր արտիստի համար ամենակարեւորը հանդիսատերի մոտ հույզեր առաջացնելն է»,- ասել է «Դոմ 2»-ի հաղորդավարը։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE