Սպիտակ ներքնազգեստով. Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է բազմոցին պառկած

16:11   12 հոկտեմբերի, 2019

Հեռուստաաստղը վերադարձել է Հայաստան կատարած այցից եւ անմիջապես աշխատանքի անցել՝ զբաղվելով բամբակից պատրաստված ներքնազգեստի նոր հավաքածուի առաջխաղացմամբ։ Եվ իհարկե, Քիմը բոլորից լավ է անում դա։

Աստղը կրել է հավաքածուում ներառված ներքնազգեստը, որը դեռեւս վաճառքի չի հանվել, սակայն կարելի է արդեն նախապատվեր գրանցել։ Քիմը լուսանկարվել է բազմոցին պառկած, կրում է կրծկալ եւ լեգնիսներ։ Քիմը ցուցադրել է ոչ միայն ներքնազգեստը, այլեւ սլացիկ կազմվածքը։ Նա արձակել է շքեղ, երկար մազերը եւ վառ դիմահարդարում ընտրել։

Մկրտության արարողության ընթացքում, որը տեղի է ունեցել Էջմիածնի Մայր տաճարում, Քիմը չի դավաճանել իր ոճին. նա տաճարում երկար, կիպ զգստ է կրել, արձակելէ մազերն ու նյուդ երանգի դիմահարդարում ընտրել։

Հասցնելով կարոտել Հայաստանը՝ Քարդաշյանը կիսվել է սրտառուչ լուսանկարներով, որոնք արվել են մկրտության ընթացքում։ Լուսանկարներից մեկի մեկնաբանություններում մոդելը նշել է, որ իր համար երջանկություն է մկրտվել Հայաստանի մայր տաճարոմ։ «Շնորհակալ եմ, Հայաստան, նման անմոռանալի այցի համար: Այնքան օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում, որը նաեւ անվանում են հայկական Վատիկան»,- գրել էր Քիմը։



© NEWS.am STYLE