16:44 17 հուլիսի, 2013Universal ընկերությունը շարքային քաղաքացիներից աջակցություն է խնդրում: Այս մասին տեղեկացնում է pitchfork.com կայքը:
Երաժշտական հսկան միջոցների կարիք ունի՝ երաժշտական հազվագյուտ ստեղծագործություններով սկավառակներ վերաթողարկելու համար: Միջոցները հավաքագրվում են պարզ մարդկանցից, ովքեր գումար չեն խնայում գաղափարի իրականացման համար:
Universal-ի հազվագյուտ ձայնագրություններից են այնպիսի ալբոմներ, ինչպես Nirvana-ի MTV Unplugged in New York ալբոմը, Sonic Youth խմբի Goo ալբոմը, Բյորքի Biophilia-ն եւ այլն:
Ներկայում փոխանցումների հարթակը մշակման փուլում է: Պատրաստ լինելուց հետո ցանկացողները կկարողանան առցանց դրամ զոհաբերել նախագծի համար:
Universal Music Group-ը աշխարհի խոշորագույն բիզնես-ընկերություններից է: Այն պատկանում է ֆրանսիական Vivendi SA-ին:
UMG-ին է պատկանում աշխարհի ամենամեծ երաժշտական հրատարակությունը՝ Universal Music Publishing Group-ը:
Vivendi SA-ի գլխավոր գրասենյակը Փարիզում է, իսկ ամերիկյան կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: ԱՄՆ-ում ընկերությունը ներկայացված է նաեւ կալիֆորնիական երկու գրասենյակով՝ Յունիվերսալ Սիթիում եւ Սանտա Մոնիկայում: Ընկերությունը գրասենյակներ ունի նաեւ Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ Լոնդոնում եւ Ռոմֆորդում: