Լոբոդայի իսկական դեմքը. «Առանց դիմահարդարման ավելի լավ է» (ֆոտո)

17:13   12 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սվետլանա Լոբոդան Instagram-այն էջի հետեւորդներին ցնցել է նոր լուսանկարով, որոնցում պատկերված է առանց դիմահարդարման։ Թեեւ Լոբոդան խորը լանջաբացվածքով հագուստ էր կրում, տղամարդ հետեւորդներն ուշադրություն են դարձրել դեմքին։ Թվում էր՝ ավելի բնական հնարավոր չէր լինել։ Եթե չլինեին արտիստի մեծ շուրթերը. առանց շրթներկի դրանք ավելի չեն փոքրանում։

«Շունչ։ Արտաշունչ։ Թարմացում»,- լուսանկարները մակագրել է Լոբոդան՝ ակնհայտորեն ակնարկելով աստղի աղմկոտ կյանքից հանգիստը հեռվում։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք երգչուհին ավելի հաճախ կվերադառնա այդ կերպարին։ Սակայն հետեւորդներն արդեն իսկ հավանության են արժանացրել լուսանկարները։ «Լավ է, առանց դիմահարդարման այնքան բնական ես։ Ավելի լավ է ու նուրբ», «Աստված իմ, որքան սեքսուալ ես», «Ինչպես միշտ հիասքանչ տեսք ունես»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝  5TV

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE