Նոր «Մոխրոտ»-ում հեքիաթային կնքամոր փոխարեն սեւամորթ գեյ կլինի

15:13   12 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի դերասան, բացահայտ գեյ Բիլլի Փորթերը «Մոխրոտը» նոր մյուզիքլում կկատարի փերի կնքամոր դերը, հայտնում է Variety-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ նա հիմա բանակցություններ է վարում Sony-ի հետ: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Մոխրոտի դերը կկատարի երգչուհի Կառլա Կամիլլա Կաբելյոն:

Փորթները հանդիսատեսին ծանոթ է «Սարսափների ամերիկյան պատմություն» եւ «Կեցվածք» սերիալներից: Նա առաջին սեւամորթ գեյն է, որը «Էմմի» մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար:

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարները՝ PICTUREGROUP/WALT DISNEY TELEVI, REUTERS / Mike Blake



© NEWS.am STYLE