Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր երեխաների՝ Էջմիածնում տեղի ունեցած մկրտությունից

21:01   11 հոկտեմբերի, 2019

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որն օրերս երեխաներին մկրտեց Հայաստանում՝ Էջմիածնի Մայր տաճարում, շարունակում է երկրպագուների հետ կիսվել իր եւ իր երեխաների կյանքի կարեւորագույն օրերից մեկի լուսանկարներով:

Քիմը եւս երեք լուսանկար է հրապարակել, որոնք արվել են Էջմիածնում, որտեղ ներկայացված են դրվագներ հայուհու որդիների մրտությունից:

Ավելի վաղ նա հրապարակել էր արարողությանը մասնակցող Նորթի՝ ավագ դստեր լուսանկարը: Ի դեպ, նրան ծնողները կնքել էին 4 տարի առաջ՝ Երուսաղեմի հայկական եկեղեցում:

Լուսանկարները՝ Քիմ Քարդաշյանի Instagram-ից 



© NEWS.am STYLE