Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ (ֆոտո/վիդեո)

12:25   12 հոկտեմբերի, 2019
Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես աշխարհահռչակ հայուհու հայրենիքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ընդ որում, երկրպագուներն ակտիվորեն հետեւում էին ոչ միայն Քիմի հայաստանյան առօրյային, այլեւ ընտրած հուգուստին:
NEWS.am STYLE-ը եւս ամեն քայլափոխի հետեւում էր Քարդաշյանների մասին պատմող ռեալիթի շոուի աստղին՝ ֆիքսելով նրա բոլոր look-երը:
Այցի առաջին օրը Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեխաների հետ ուղեւորվեցին Էջմիածին, որտեղ Մայր տաճարում մկրտվեցին եւ մկրտեցին նաեւ զավակներին: Այդ օրը Քիմը նախընտրել էր մարմինն ընդգրկող երկար դարչնագույն զգեստ, իսկ երեխաների համար՝ սպիտակ հագուստ: Քույրը՝ Քորթնին, կրում էր սպիտակ բլուզ եւ նույն գույնի շրջազգեստ:
Նույն օրը այն հյուրանոցի շուրջ, որտեղ ժամանակավոր բնակություն էին հաստատել Քարդաշյան քույրերը, տեղ ու դադար չկար: Երկրպագուներն առավոտից սպասում էին աշխարհահռչակ հայուհուն՝ հուսալով նրանից կորզել գոնե մեկ ինքնանկար: Քիմը սպասեցնել չտվեց… եվ ահա՝ նա դուրս է գալիս հյուրանոցից՝ սպիտակ լայն թեւքերով պիջակով եւ նույն երանգի դասական ոճի տաբատով: Այս ոճով Քիմն ուղղվեց երեւանյան ռեստորաններից մեկում ճաշելու:
Քարդաշյանները երեւանյան այցի ժամանակ եղան նաեւ Ծիծեռնակաբերդում՝ հարգանի տուրք մատուցելու 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քիմ Քարդաշյանին հուշահամալիրի մոտ ֆիքսեցինք սեւ շապիկով եւ կաշվե երկար շրջազգեստով, որը դիմացի հատվածում աչքի էր ընկնում յուրահատուկ բացվածքով: Look-ն ամբողջացրել էին նյուդ գույնի երկարաճիտ կոշիկները: Քորթնին նախընտրել էր մուգ երանգի oversize բլուզ եւ ջինսե տաբատ:
Քարդաշյանը Հայաստան էր այցելել WCIT համաժողովին մասնակցելու նպատակով: Իր ելույթի օրը Քիմը ներկայացել էր դասական ոճի սպիտակ կոստյումով, արձակած վարսերով, նյուդ դիմահարդարմամբ եւ պարանոցին փայլող ոսկյա զարդով:
Այցի ընթացքում Քիմն ունեցել է նաեւ պաշտոնական հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Առաջին հանդիպմանը Քիմը կրել է սեւ կոստյում, իսկ երկրորդին ներկայացել casual ոճում՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ եւ երկար կաշվե բաճկոն:
Իրենց այցի վերջին օրը Քիմն ու Քորթնին եղան նաեւ Գառնիում: Քույրերը նկարահանում իրականացրին տաճարի շրջակայքում, իսկ տեսախիկի առաջ փայլեցին սեւ հագուստով եւ հայկական զարդերով: Ի դեպ, Քիմի դուստրը՝ Նորթը, կրում էր «ՊռեԳոմեշ», իսկ քույրը՝ Քորթնին՝ հայ դիզայներ Մանե Խաչատրյանի շրջազգեստը:
Ինչ վերաբերում է վարսահարդարմանը եւ դիմահարդարմանը՝ հայրենիքում Քիմ Քարդաշյանը աչքի չի ընկել որեւէ արտասավոր սանրվածքով՝ նախընտրելով երկար արձակած վարսեր եւ նյուդ դիմահարդարում, որի վարպետը աշխարհահռչակ Մարիո Դեդիվանովիչն էր: Նա եւս Քարդաշյանների հետ Հայաստանում էր:
Քիմը հայրենիքում այդպես էլ աչքի չընկավ բաց հագուստով, որով սովորաբար ներկայանում է արտերկրի միջոցառումներին, բայց երկրպագուներն, ամենեւին էլ, դա չէին սպասում Քարդաշյանից: Նրա հայտնվելն ու նրա հետ մեկ սելֆին արդեն մեծ իրարանցում էր առաջացնում նրանց շրջանում:
Սյունե Առաքելյան
Մելինե Տոնոյան


© NEWS.am STYLE