Լուսինե Թովմասյանի լուսանկարը գեղեցկուհի մայրիկի հետ

10:49   12 հոկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) գեղեցկուհին լուսանկար է հրապարակել մայրիկի հետ։ Մայր ու դուստր պատկերված են եկեղեցու ֆոնին, կրում են արեւային ակնոց։ «Մամուլիկս»,- լուսանկարն այս մակագրությամբ է ուղեկցել Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր քրոջ` Իրինա Թովմասյանի հետ: Նրանք առօրյա կերպարում էին եւ արեւային ակնոց էին կրում: «Ինչպես միշտ, մեր ամենասիրելի նախաճաշը` միասին»,- լուսանկարը մակագրել էր գեղեցկուհին:



© NEWS.am STYLE