Հոակին Ֆենիքսի «Tesla»-ն բախվել է հրշեջ մեքենային

12:05   12 հոկտեմբերի, 2019

Համանուն ֆիլմում Ջոկերի դերակատար Հոակին Ֆենիքսն իրական կյանքում, ըստ ամենայնի, տարբերվում է իր էկրանային կերպարից։ Օրերս դերասանի իր «Tesla» ավտոմեքենայով բախվել է հրշեջների կայանված մեքենային։

Միջադեպից հետո Հոակինը ոչ միայն չի թաքնվել դեպքի վայրից, այլեւ փնտրել է միջադեպի մասին նույնիսկ չկասկածող շտապօգնության աշխատակիցներին, որոնք այդ պահին կանչով մոտակայքում են գտնվել եւ պատմել կատարվածի մասին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ցնցված են եղել քաղաքավարությամբ, որը ներողություն է խնդրել եւ տուժածների հետ փոխանակվել է ապահովագրական ընկերությունների տվյալներով։ TMZ-ի հաղորդմամբ՝ ավելի շատ վնասվել է հենց դերասանի մեքենան այն դեպքում, երբ շտապօգնության մեքենայի վրա միայն մի քանի քերծվածք է եղել։

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic



© NEWS.am STYLE