Մոդելն Էմիլի Ռատոկովսկիի լողազգեստի գովազդում ցույց է տվել զոլերը

20:11   12 հոկտեմբերի, 2019

Inamorata Woman լողազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում, որը հիմնվել է սուպերմոդել եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկիի կողմից, աղջիկ է լուսանկարվել, որը մաշկային թերություններ ունի։ Լուսանկարը հայտնվել է ապրանքանիշի Instagram-յան էջում։

Լուսանկարում սեւամոթր մոդելը պուտավոր լողազգեստ է կրում, իսկ նրա աջ ազդրին նկատելի են զոլերը։ Ռատակովսկիի երկրպագուները գնահատել են կարդում ֆոտոշոփի բացակայությունը եւ նրան գովել են բոդիպոզիտիվի եւ ներառականության համար։ «Հիասքանչ ու բնական», «Ինձ դուր է գալիս, որ նա սեւամորթ է», «Այս աղջիկը նույն ռասային է պատկանում, ինչ ես։ Շատ գեղեցիկ է», «Ցույց ես տալիս իսկական մարդկանց, պաշտում եմ քեզ»,- ուրախացել են նրանք։

Օգոստոսին Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, Instagram-ում ֆոտոշոփով չմշակված լուսանկար էր հրապարակել, ինչն ուրախացրել էր նրա երկրպագուներին։ Կադրում 40-ամյա հեռուստաստղը պատկերված էր զբոսանավի վրա, լողազգեստ էր կրում եւ ծղոտե գլխարկ։ Օգտատերերի ուշադրությունը գրավել էին զոլերն ազդրերի հատվածում, որոնք նախքան հրապարակումը ռետուշի չէին ենթարկվել։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE