«-10կգ». Տաթեւ Սարգսյանը պատմել է՝ ինչպես է նիհարել

16:41   12 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Դերասանուհին նաեւ պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել նիհարել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Տաթեւը մուգ գույնի տաբատ է կրում, կաշվե բաճկոն եւ սպորտային կոշիկներ։ «Ձեր բազմաթիվ նամակների պատասխանը։ Ինչպե՞ս եմ նիհարել: -10կգ: Առողջ սննդով։ Հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, աղ, շոկոլադ, կարտոֆիլ, մայոնեզ, երշիկեղեն, կաթնամթերք, պահածոներ, հյութեր ամիսներով չօգտագործելով։ Չօգտագործել նշանակում է Չօգտագործել ընդհանրապես, իսկ «վայ, դե մի կյանք եմ ապրում, լավ դե մի հատը բան չի անի» արտահայտություններով հեռու չեք հասնի. մնալուք եք նույնը (համենայն դեպս, հոգեպես թույլ):

Սպիտակուցը պիտի գերկշռի։ Ալկոհոլ չօգտագործել (բացարձակ)։ Լիտրերով ջուր խմել, մաղադանոսով ջուր խմել։ Օրը 5-8կմ քայլել։ Ածուխ, ձկան յուղ, կալցիում խմել։ Անթիվ, անհամար պրոցեդուրաների հաճախել. դա ավելի շատ ենթագիտակցորեն է «նիհարեցնում», վիզուալ սկսում ես ուզածդ ավելի լավ պատկերացնել։ Մարզասրահ գնալ (բնականաբար)։ Լողի, շարկոյի եւ projumping-ի գնալ»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին սեւ գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր կապույտ պիջակի հետ։ Տաթեւը գեղեցիկ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։ «Պիտի հղկվես, պիտի հավաքվես, թե ներքուստ, թե արտաքնապես, որ հավասարվես ինքդ քեզ. համարժեքություն, հավասարակշռություն ձեռք բերես»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE