Կարճ շրջազգեստ, ոճային պայուսակ ու կոշիկներ. Յանա Դանիելյանի լուսանկարը

17:38   12 հոկտեմբերի, 2019

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին սպիտակ բլուզ է կրում, հետաքրքիր գործվածով շրջազգեստ եւ կոստյում։ Կերպարն ամբողջացնում են բաց գույնի բարձրակրունկները։ Յանան նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ մեծ պայուսակին։ «Ավանդական»,- լուսանկարը մակագրել է նա։  

Ավելի վաղ հաղորդավարուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Կադրում նա կրում էր կարմիր երանգի, երկարափեշ, շքեղ զգեստ։ Նա վառ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Իսկ կերպարը համալրել էր սեւ փոքրիկ պայուսակը։ Կադրին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE