Լիլիթ Բաբասյանի լուսանկարն ԱՄՆ-ից

19:45   12 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ԱՄՆ-ում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա վառ կերպարում է։ Լիլիթն արտահայտիչ շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցն ու վնոցը։ Նա մեկնաբանություններում նշել է, որ վերջապես երազանքը կատարվել է, ու ինքն ԱՄՆ-ում է։

Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր տեղադրել Անահիտ Սիմոնյանի հետ։ Կադրում Անահիտն ու Լիլիթը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն, ոճային կերպարում էին։ Լիլիթը բաց գույնի հագուստ էր կրում, վառ շպարով էր եւ ոսկեգույն աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոց եւ ժամացույց։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն էր տվել վանդակավոր հագուստին ու պարզ սանրվածքին։



© NEWS.am STYLE