«Միա՝ իմ գանձ». Վաչե Թովմասյանի ջերմ լուսանկարը

20:39   12 հոկտեմբերի, 2019

Դերասան, սցենարիստ Վաչե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Վաչեն պատկերված է դստեր՝ Միայի հետ։ Նա ջերմ գրկել է փոքրիկին։ Մեկնաբանություններում դերասանը շնորհավորել է Աղջիկ երեխաների միջազգային օրը ու գրել. «Միա՝ իմ գանձ»։

Ավելի վաղ Վաչեն լուսանկար էր հրապարակել Գրիգ Գեւորգյանը եւ պարուհի Սոնա Եսայանի հարսանիքից։ Կադրում նա պատկերված էր գեղեցիկ զույգի հետ։ «Շնորհավոոոոր։ Իմ ու բոլորի սիրելի Գրիգ եւ Սոնա, միշտ երջանիկ ու սիրով։ Շատ եմ սիրում իրանց շաաատ, գժժական ուժեղ զույգ»,- մեկնաբանություններում գրել էր Վաչեն, իսկ հետեւորդները միացել էին շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներ հղել գեղեցիկ զույգին։



© NEWS.am STYLE