Դասական. Օլյա Հակոբյանի հմայիչ կերպարը

22:46   12 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական հագուստ է ընտրել։ Նա սեւ տաբատ է կրում եւ կոստյում, ինչպես նաեւ սպիտակ շապիկ։ Օլյան որպես աքսեսուար ժամացույց է ընտրել եւ բարձրակրունկ կոշիկներ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սեւ գույնի հագուստ էր կրում, որը խորը լանջաբացվածք ուներ եւ ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Օլյա Հակոբյանը նուրբ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն՝ գրելով. «Տիկնիկ», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE