«Իմ ամեն ինչը». Աննա Թովմասյանը ջերմ լուսանկար է հրապարակել Արամեի հետ

23:41   12 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Գեղեցիկ զույգը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, ջերմ գրկախառնված է։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային հագուստ է ընտրել։ Նա սեւ զգեստ է կրում, փոքրիկ ականջօղեր ու նուրբ վզնոց եւ գեղեցիկ շպարով է։ «Իմ ամեն ինչը։ Այս այսպես միշտ կանգնած եղիր իմ թիկունքին»,- ջերմ կադրերը մեկնաբանել է հմայիչ երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ, որը օրեր առաջ նշել էր ծննդյան իրը։ Լուսանկարն արվել էր վերելակում. Աննան սեւ, երկար զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Մենք պատրաստ ենք»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։



© NEWS.am STYLE